Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օրերս Վեդի քաղաքի հանդամասից, թմրամիջոց պատրաստելու, օգտագործելու, իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գրիգոր Ա.-ին, 1982 թ. ծնված Վազգեն Ս.-ին և նույն թվականին ծնված Արսեն Գ.-ին:
Խուզարկությամբ Գրիգոր Ա.-ի բռունցքի միջից հայտնաբերվել է 3.7 գ կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]