Բժշկական կենտրոնից ՔԿՀ վերադարձված դատապարտյալը բռունցքի մեջ թմրամիջոց էր թաքցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ն․ Պ․-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերել են բռունցքի մեջ թաքցրած պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել դեղատներում ազատ վաճառքն արգելված «PGN-300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի 6 գրամ քաշով 11 դեղապատիճ և 2 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
[b]
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժի[/b]