Լևոն Զուրաբյանը մերժել է «Այո և Ոչ» ռեալիթի շոուիին 1 ժամով մասնակցելու հրավերը. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանը մերժել է «Այո և Ոչ» ռեալիթի շոուի մտահղացման հեղինակ և իրականացնող Կարեն Քոչարյանի հրապարակային առաջարկը՝ Այո-ի շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի 18 րոպե եթերում հայտնվելու դիմաց մեկ ժամանոց եթեր տրամադրել ՈՉ-ի շտաբի պետ Լևոն Զուրաբյանին:
Թերթի հետ զրույցում Զուրաբյանը նկատել է, որ ոչ-ականների քննադատության թիրախը ոչ թե շոուի ստեղծագործական կոլեկտիվն է, այլ Ոչ-ի շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Վերջինս, ըստ Զուրաբյանի, խախտել է քարոզչության հավասարության պայմանները, ավելին՝ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործել է քարոզչական նպատակներով:
«Ասվածի ապացույցն այն է, որ Հովիկ Աբրահամյանը, հայտնվելով այդ շոուում, հայտարարել , թե ինքը մասնակցում է շոուին ոչ թե որպես քարոզիչ, այլ որպես վարչապետ, ով եկել է լուծելու սոցիալական խնդիրներ»,-հավելել է թերթը: