Գերմանիայի Հանովեր քաղաքում տարհանվել է ֆուտբոլի մարզադաշտը` պայթեցման վտանգի պատճառով
Գերմանիայի Հանովեր քաղաքում կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպմանը HDI-Arena մարզադաշտը տարհանվել է` ահաբեկչական պայթյունի վտանգի պատճառով:
Նշենք, որ տեղի ունեցածը Փարիզի ահաբեկչությունների ֆոնին աշխարհի տարբեր մասերում ռումբի մասին բազմաթիվ ահազանգներից մեկն է:
Ըստ SkyNews-ի` ոստիկանությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը: