211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 16-ից 17-ը)

views-count929 դիտում article-date 13:29 17-11-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 4, խարդախության 12 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման` 1, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր