1497 դիտում
17:28 16-11-2015
Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։
Սոցիալական ցանցի՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում հրապարակ-վել են «Ոչնչացվող անտառի հետքերով 6 - Եղեգնուտի անտառտնտեսություն» և «Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մա-սին» վերնագրերով նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ ծառահատումների վերաբերյալ։
Ըստ հրապարակված նյութերի՝ «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի հոկտեմբերի 23-24-ն իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության անտառներում հայտնաբերել է ապօրինի հատված բազմաթիվ ծառերի կոճղեր:
Այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով` 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում անտառային ֆոնդի տարածքում` «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վա-հագնիի անտառպետության 6-րդ ու 7-րդ պահաբաժիններում, ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությու-նում 2015 թվականի նոյեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար։
Նմանատիպ նյութեր
2438 դիտում
16:08 06-12-2016
Հարուցվել է քրեական գործ՝ Սյունիքում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ
17963 դիտում
21:58 06-05-2017
Իջևանում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
3631 դիտում
14:25 30-03-2019
Սևանա լճից ապօրինի ձկնորսություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. պայքարն ուժեղացվում է
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր