211652_close_icon
views-count17963 դիտում article-date 21:58 06-05-2017

Իջևանում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության բաժնի աշխատակիցների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում 83 տարբեր տեսակների և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Տավուշի մարզի դատախազը հանձնարարել է ոստիկանությանը ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Իջևանի անտառապետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 4. 170. 000 ՀՀ դրամ սակագնային արժեքով 83 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 14.310.000 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտին:

Նմանատիպ նյութեր