Բելգիայի իշխանությունները քննարկում են երկրում գործող մի շարք մզկիթները փակելու հարցը, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ կավարությունը նպատակ ունի այդկերպ խուսափել երիտասարդ ծայրահեղականների տարածած գաղափարախոսություններից:
Վարչապետը RTL-ի հեռուստաալիքով իր ելույթի ժամանակ նշել է, որ իշխանությունները մտադիր են շարունակել Բրյուսելի պրոբլեմատիկ շրջաններում գործողությունների պլանի իրագործումը, որտեղ, հետաքննության տեղեկություններով, կազմակերպվել է Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների նախապատրաստական աշխատանքների մի մասը: