211652_close_icon
views-count989 դիտում article-date 19:14 16-11-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 13-ից 16-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության` 19, խարդախության` 11, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության 4 և խարդախության 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր