Ֆրանսիայի նախկին նախագահն առաջարկել է ծայրահեղական իսլամիստների հարցում գործի դնել էլեկտրոնային թևնոցները
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկել է սկսել էլեկտրոնային թևնոցներ օգտագործել՝ վերահսկելու համար ծայրահեղական իսլամիստներին:
Tass գործակալության փոխանցմամբ՝ առաջարկությունը նա արել է TF-1 հեռուստաալիքի եթերում: Սարկոզին նշել է, որ հարկավոր է նշված թևնոցները հագցնել կասկածի տակ գտնվող իսլամիստներին և պահել տնային կալանքի տակ՝ այդկերպ ևս ուժեղացնելով Ֆրանսիայի ներքին անվտանգությունը:
Ֆրանսիայի նախկին առաջնորդը հիշեցրել է, որ ներկա պահին հաշվվում է 11.500 մարդ, ովքեր իրական սպառնալիք են համարվում երկրի համար և հենց առաջին հերթին նրանց պետք է էլեկտրոնային թևնոցներ հագցնել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ոստիկանությունը մեծամասշտաբ ռեյդեր է սկսել երկրի ողջ տարածքում: Daily Mail-ը հաղորդել է, որ արդեն կան ձերբակալվածներ: