Մեսին կկարողանա «Ռեալի» հետ 30 րոպե խաղալ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կկարողանա մասնակցել «Ռեալի» հետ սուպերկլասիկոյին:
Նշվում է, որ Մեսին մադրիդյան ակումբի հետ հանդիպմանը պահեստայինների նստարանին կլինի և խաղադաշտ կմտնի վերջին 30 րոպեն:
«Բարսելոնայում» վստահ են, որ Մեսին «Ռեալի» հետ կխաղա: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին:
Երեկ Մեսին մարզվել է ակումբի պատանեկան թիմի հետ, չնայած հանգստյան օր է եղել: