211652_close_icon

Ուկրաինայի Ազգայյին ոստիկանության վարչության պետ է նշանակվել վրացի նախկին պաշտոնյան

views-count1367 դիտում article-date 14:31 15-11-2015
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել Վրաստանի պարեկային ծառայության նախկին ղեկավար Գեորգե Գրիգալաշվիլիին: Գ. Գրիգալաշվիլին կղեկավարի Ուկրաինայի Ազգային ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: Նա կբացահայտի ոստիկանների կողմից կատարած խախտումները և կպայքարի ոստիկանության շարքերում տեղ գտած կոռուպցիայի դեմ: «Վստահ եմ, որ մի քանի տարի անց Ուկրաինայի ոստիկանությունը կդիտարկվի` որպես լավագույններից մեկը Եվրոպայում», - հայտնել է Գրիգալաշվիլին` շնորհակալություն հայտնելով վստահության համար:

Նմանատիպ նյութեր