211652_close_icon
views-count1443 դիտում article-date 15:02 14-11-2015

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո հանդես է եկել հեռուստաուղերձով, հաղորդում է Tass գործակալությունը: Նա հայտնել է, որ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված փարիզյան սարսափելի իրադարձությունների հետ: Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է, որ ահաբեկչական գործողություներն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: «Այդ ահաբեկչությունները երկրի սահմաններից դուրս էին ծրագրվել: Ֆրանսիան սգի մեջ է, սակայն կոտրված չէ: Ֆրանսիան կհաղթի բարբարոսությանը: Դա է վկայում մեր պատմությունը»,-ասել է Օլանդը և խոստացել, որ Ֆրանսիան իր ողջ ուժերը կենտրոնացնելու է ԻՊ-ի դեմ պայքարում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նրա խոսքով՝ երկուշաբթի, նոյեմբերի 16-ին, Ֆրանսիայի խորհրդարանը կգումարի նաև արտակարգ նիստ:

Նմանատիպ նյութեր