Լեհաստանը նոր վարչապետ ունի
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Բեատա Շիդլոյին պաշտոնապես նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում: Այս մաիսն հայտնում է Корреспондент-ը:
Բեատա Շիդլոն կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինել է Եվա Կոպաչին, ում ղեկավարած կառավարությունը հինգշաբթի հրաժարական է ներկայացրել:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Եվա Կոպաչի կուսակցությունը պարտվել է երկրի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու կուսակցությանը, ինչի արդյունքում Կաչինսկին վարչապետի պաշտոնի համար առաջադրել է Շիդլոյի թեկնածությունը:
Հանդիսավոր արարողությունը կայացել է Վարշավայի պալատում: