Իկեր Կասիլյաս. Մոուրինյոյի հետ շատերը խնդիր ունեին, իսկ քավության նոխազ ես դարձա
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը ներկայումս հանդես է գալիս «Պորտոյում», պատմել է Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի մասին, երբ վերջինս գլխավորում է մադրիդյան ակումբը:
«Կար մի պահ, երբ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Բոլորը իմ վրա էին կենտրոնացած, սակայն ես ակումբի շահերից ելնելով՝ լռում էի:
Բոլորն էլ գիտեին, որ շատ խաղացողներ վատ հարաբերություններ ունեին Մոուրինյոյի հետ, սակայն քավության նոխազ ես դարձա: Սակայն ես ակումբին ցուցում չեմ տվել, թե ինչ պետք է նրանք անեն», ասել է Կասիլյասը: