3991 դիտում
14:59 01-05-2020
Ոստիկանությանը քավության նոխազ պետք չէ դարձնել, ոստիկանապետը Սասունցի Դավի՞թն է, Ռեմբո՞ն, ի՞նչ պետք է աներ. սա քաղաքական, հասարակական մոտեցման հետևանք է. Ալիկ Սարգսյանը՝ Գավառի դեպքերի մասին. Tert.am
Ցավ եմ ապրում՝ տեսնելով այսօր ոստիկանությունն ինչպիսի վիճակում է հայտնվել, դրա արմատները ավելի խորն են, քան թվում է: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/01/Sargsyan-alik/3278029?fbclid=IwAR19aCMC82tGAjH1OWAIHesyFtDehSyEjCl8TE_LLrkUQf09UOzff7irwzw]Tert.am[/url]-ի հետ զրուցում ասաց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած զինված միջադեպին և հիվանդանոց ներխուժելու գործողություններին:
«Քանի դեռ ոստիկանության նկատմամբ հասարակական և քաղաքական վերաբերմունքն այսպիսին է, ոստիկանությունն ավելի վատ իրավիճակներում կարող է հայտնվել, բայց պետք չէ քավության նոխազ դարձնել ոստիկանությանը, և ոստիկանապետին պետք է ավելի խորը դիտարկել: Ոստիկանության հասցեին վատ բան չեմ ասել, չեմ ասելու, բայց կարող էին նախապես քայլերը հաշվարկել օպերատիվ տվյալների հիման վրա, եթե հրապարկումները ճիշտ են, որ ավելի վաղ մի խումբ երիտասարդների միջև եղել էր միջադեպ, որին հետագայում հաջորդել են այս գործողությունները: Կարող էին քայլերը ոչ միայն ոստիկանության, այլև իրավապահ այլ կառույցների կողմից հաշվարկվել, հատկապես, որ այդտեղ նախադեպ եղել է. կհիշեք ձկանգողության դեմ պայքարի ժամանակ էլ 300-400 հոգով էին հավաքվել»,-ասաց նախկին ոստկանապետը՝ հիշեցնելով նաև 2017թ. միջադեպը:
Ալիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մոտեցումների պատճառով ոստիկանությունը տուժում է, ոստիկանների ինքնասիրությանն են դիպչում:
Ալիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքական մոտեցումների պատճառով ոստիկանությունը տուժում է, ոստիկանների ինքնասիրությանն են դիպչում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/01/Sargsyan-alik/3278029?fbclid=IwAR19aCMC82tGAjH1OWAIHesyFtDehSyEjCl8TE_LLrkUQf09UOzff7irwzw]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
19:15 13-11-2015
Իկեր Կասիլյաս. Մոուրինյոյի հետ շատերը խնդիր ունեին, իսկ քավության նոխազ ես դարձա
Այս բաժնից
811 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան
1090 դիտում
13:25 12-01-2025
Իրանից պատվիրակություն կժամանի Հայաստան