211652_close_icon
views-count1723 դիտում article-date 15:11 13-11-2015

Էրդողանը Եվրամիությանը մեղադրել է փախստականների հարցում անտարբերություն ցուցաբերելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիության անդամ պետություններին փախստականների առաջ իրենց դռները փակելու մեջ: CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Թուրքիայից ավելի շատ համախառն ներքին արդյունք ունեցող երկրները փակել են իրենց դռները փախստականների առաջ և ինչ կլինի, եթե այդ 2,2 մլն փախստականները, ովքեր ներկա պահին Թուրքիայի տարածքում են, շարժվեն Եվրոպայի ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ 2015 թվականի առաջին 9 ամիսներին ԵՄ-ի տարածք է մտել շուրջ 1,2 մլն միգրանտ: Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը աշխարհում ամենախոշորն է երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ այսօր:

Նմանատիպ նյութեր