Հունգարիան «Հարավային հոսք»-ի փակման մեջ մեղադրել է Եվրամիությանը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական միությանը մեղադրել է «Հարավային հոսք» գազատարի շինարարության դադարեցման մեջ:
«ԵՄ-ն արեց ամեն ինչ, որպեսզի ձախողվի այդ հսկայական ծրագիրը»,-հայտարարել է Օրբանը:
Նախագծի փակումը Հունգարիայի կառավարութայնը վատ դրության մեջ դրեց. այդ երկրի որոշ չինովնիկներ նորությունն իմացել էին լրատվամիջոցներից: Հունգարիայի ընդդիմադիր ուժերը Օրբանին մեղադրեցին ռացիոնալ նկատառումները և Հունգարիայի ընդհանուր դաշնակիցների շահերն անտեսելու մեջ:
Օրբանին քննադատողները ընդունում են, որ «Հարավային հոսք»-ը փակելով՝ Օրբանը կորցնում է նաև իր «դեմքը»: