211652_close_icon
views-count1005 դիտում article-date 23:53 12-11-2015

Չիլիի նախկին Կոնգրեսի շենքում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով է տեղի ունեցել

Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում նոյեմբերի 4-6 տեղի ունեցավ « Աշխարհի Ոչ Պետական Դեսպանատան Խաղաղության համար Կազմակերպության »(Organizasion No Gubernamental Embajada Mundial de Activistas por la paz) վեհաժողովը: Լատինական Ամերիկայում տեղի ունեցող այս կարևոր վեհաժողովին իր մասնակցությունն է բերել նաև Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գործող Հայ Կենտրոնի պատվիրակ Կառլոս Մանուկյանը` ընկերակցությամբ Միջին Արևելքի խնդիրների հետաքննող մասնագետ Մեհմեդ Դողանի: Համաժողովը տեղի էր ունենում Չիլիի նախկին Կոնգրեսի շենքում, ուր համախմբվել էին Լատինական Ամերիկայի տարբեր երկրներ ներկայացնող սենատորներ, պատգամավորներ, դատավորներ և նշանավոր այլ բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև Եվրոպայի ներկայացուցիչներ: Ժողովը նվիրված էր ցեղասպանության, կրթության և բնապահպանության խնդիրներին: Համժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Չիլիի Գլխավոր դատախազ դոկտոր Սերխիո Մունյոզ Կախարդոն: Ընթացս համաժողովի մասնավոր կերպով անրադարձ է կատարվել Հայոց Ցեղասպանությանը: Իրենց խոսքերում Կառլոս Մանուկայանը և Մեհմեդ Դողանը մեկ անգամ ևս բարձրաձայնել են Թուրքիայի կողմից իրականացվող Հայոց Ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը` կարևոր համարելով ցեղասպանության ճանաչման և հատուցման անհրաժեշտության գործնթացը: Համժողովի ավարտին հիմանական ելույթների հիման վրա փաստաթուղթ է ընդունվել աշխարհում խաղաղության հասնելու համար` քաղաքական, դիվանագիտական, իրավաբանական և կրթական կարևորության տեսանկյունից: Հայ Կենտրոնի Մամլո Դիվան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր