2099 դիտում
16:47 10-05-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված երաժշտական ներկայացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ընդունելությունների սրահում ցուցադրվեց «Հրեշտակների ճամփորդություն» (A Journey of Angels) երաժշտական ներկայացումը: Այն ստեղծվել էր Կալիֆորնիայի ամերիկյան ստեղծագործական խմբի կողմից՝ երաժշտության հեղինակ Քեթի Չեփլերի, ռեժիսոր Քեյ Քոլի և գրող Բրենթ Բիրմանի ջանքերով: «Հրեշտակների ճամփորդության» հիմքում ընկած է ամերիկահայ գրող, կինոգործիչ Քեյ Մուրադյանի «Մորս ձայնը» (My Mother’s Voice) վեպը: Երաժշտական ներկայացումը կազմակերպվել էր ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո:
Հայոց ցեղասպանության օրերին մեկ ընտանիքի պատմությամբ հայ ժողովրդի ողբերգությունը ներկայացնող գրքում հեղինակը շեշտում է, որ հանուն ապագայի երբեք չպետք է մոռանալ անցյալի զանգվածային ողբերգությունները, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր գնահատեց «Հրեշտակների ճամփորդություն» ներկայացումը՝ այն չափազանց ազդեցիկ համարելով ու վերհանելով մշակույթի կարևոր դերը Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան հասարակությանը իրազեկելու գործում:
«14-ամյա աղջնակի պատմությունն ավելին է, քան պատմական դրվագ. այն փաստագրում է հայկական մի գյուղի կյանքն ու ճամփորդությունը՝ սևեռվելով մեկ ընտանիքի վրա, ներկայացնելով մեկ աղջկա երազանքը անպատմելի դաժանությունների դեմ հանդիման: Ապագա բռնակալներին դիմակայելու համար մենք երբեք չպետք է մոռանանք՝ ինչ է պատահել Ֆլորայի և հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության դաժան օրերին», ասում է գրքի հեղինակ Բրենթ Բիրմանը:
Միջոցառմանը ներկա էին մյուզիքլի հեղինակները, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը, քաղաքային խորհրդի և Գլենդեյլի դպրոցների միացյալ մարմնի (Glendale Unified School District) խորհրդի անդամները, ամերիկյան մշակութային շրջանակների և կալիֆորնիահայ համայնքի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1728 դիտում
15:38 30-10-2021
Արտակ Բեգլարյանի պատվին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել
Այս բաժնից
859 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
691 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել
904 դիտում
19:50 26-12-2024
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ