21474 դիտում
16:51 12-11-2015
Նոր, դաժան դեպք Հայաստանի զորամասերից մեկում. զինծառայողի արժանապատվությունն այնքան են ստորացրել, որ խելագարվել է. ՔՀԻ
Զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ն ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկանում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտից (ՔՀԻ): Նրանց ներկայացրած մանրամասները ներկայացնում ենք ստորեւ.
«Նոյեմբերի 9-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) հասարակական կազմակերպությանը դիմել են ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, 2015թ. հունվարին զորակոչված Ա.Հ.-ի ազգականները եւ հայտնել, որ վերջինս զորամասում դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում ձեռք է բերել հոգեկան առողջության լուրջ խնդիր եւ տեղափոխվել է Երեւանի կայազորային հոսպիտալ:
ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս, իրոք, ենթարկվել է ուժեղ հոգեբանական տրավմայի եւ ներկայումս ստանում է համապատասխան բուժում: Ըստ ազգականների տվյալների՝ Ա.Հ.-ին զորամասում ծեծի են ենթարկել, ենթադրաբար դեպքը տեղի է ունեցել ս.թ. նոյեմբերի 6-ին կամ 7-ին: ՔՀԻ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելու, արդյունավետ եւ անհապաղ քննություն իրականացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ ինչպես զորակոչվելիս, այնպես էլ ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա. Հ.-ի մոտ հոգեկան առողջության հետ կապված որեւէ խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարային ծառայության համար պիտանի: Ուստի, նա խնդիրը ձեռք է բերել ծառայության ընթացքում, ենթադրաբար, դաժան վերաբերմունքի հետեւանքով:
Ա.Հ.-ի հետ կատարվածը միակը չէ: Վերջին տարիներին հասարակությանը հայտնի են դարձել նմանատիպ մի քանի դեպք, երբ վատ եւ նվաստացուցիչ վերաբերմունքի արդյունքում ժամկետային զինծառայողները ձեռք են բերել հոգեկան առողջության հետ կապվածխնդիրներ: ՔՀԻ-ին դատապարտում է ՀՀ զինված ուժերում նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը եւ կոչ է անում ՀՀ պաշտպանության նախարարությանն արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու պրակտիկան բացառելու ուղղությամբ: Բացի այդ, անհրաժեշտ է տուժողին տրամադրել համապատասխան բժշկական եւ հոգեբանական աջակցություն»:
Նմանատիպ նյութեր
8157 դիտում
18:42 11-11-2015
35-ամյա փոխգնդապետը «ոտքի» հրամանը չկատարելու համար ստորացրել եւ պատռել է զինծառայողի հագուստը
62547 դիտում
09:37 23-06-2018
Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին. Կա կասկածյալ
Այս բաժնից
907 դիտում
20:14 28-11-2024
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում
928 դիտում
19:59 28-11-2024
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
580 դիտում
19:34 28-11-2024
Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում