211652_close_icon
views-count8022 դիտում article-date 18:42 11-11-2015

35-ամյա փոխգնդապետը «ոտքի» հրամանը չկատարելու համար ստորացրել եւ պատռել է զինծառայողի հագուստը

35-ամյա Արթուր Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի զրահատանկային գումարտակի հրամանատար, կոչումով` փոխգնդապետ զորամասի ճաշարանում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է` ճաշարանում եղած աղմուկի պատճառով ներկա շարքային անձնակազմին իր կողմից տրված «ոտքի» հրամանը չկատարելու վերաբերյալ պարզաբանման ընթացքում վիրավորանք է հասցրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող նույն զորամասի 3-րդ գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Վազգենի Մաթևոսյանին, նրա պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելով` վերջինիս ծնոտն ուռած լինելու և ցավեր ունենալու, ինչպես նաև հրամանը չլսելու պատճառաբանության պայմաններում, անձնակազմի ներկայությամբ քաշքշել է նրա օձիքից, ապա պատռել է Գոռ Մաթևոսյանի հագին եղած շապիկը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] –ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր