1943 դիտում
16:57 12-11-2015
Ռուսաստանն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան
Նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում, <<Ռեգնում>> լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին:
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից:
[img]/ups/images/0390813001447326135936172.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1755 դիտում
23:08 23-04-2019
Մշակութային համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-եգիպտական երկկողմ օրակարգում. Եգիպտոսում ՀՀ դեսպան
1101 դիտում
15:27 08-11-2022
Կլիմայի փոփոխության օրակարգը առաջնային տեղ զբաղեցնում մեր օրակարգում. Վահագն Խաչատուրյան
Այս բաժնից
1174 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
991 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
982 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո