3289 դիտում
16:58 03-02-2017
ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ-ի հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը. Է. Նալբանդյան
Փետրվարի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպական միության հետ բազմաոլորտ հարաբերությունների ընդլայնումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեցին, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:
Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական հանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենն անդրադարձան ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը: Գոհունակությամբ արձանագրվեց ոլորտային համագործակցության խորացումը:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
23:08 23-04-2019
Մշակութային համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-եգիպտական երկկողմ օրակարգում. Եգիպտոսում ՀՀ դեսպան
1904 դիտում
16:57 12-11-2015
Ռուսաստանն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան
1047 դիտում
15:27 08-11-2022
Կլիմայի փոփոխության օրակարգը առաջնային տեղ զբաղեցնում մեր օրակարգում. Վահագն Խաչատուրյան
Այս բաժնից
1147 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1453 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ