ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանի տարածքում հայտնված 76-ամյա կինը վերադարձավ Հայաստան
Նոյեմբերի 8-ին սահմանը հատած և Ադրբեջանի Ղազախի շրջանում հայտնված Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսինե Աբովյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ այսօր վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին նշված է ԿԽՄԿ պաշտոնական կայքում:
Հայրենադարձումը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
Հիւշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել էին Լ. Աբովյանին: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Լուսանկարը՝ Aravot.am-ի