211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 11-ից 12-ը)

views-count753 դիտում article-date 14:17 12-11-2015
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 10, յուրացման 2 և մաքսանենգության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 7, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր