Սիրիայի ընդդիմությունը մերժել է հակամարտության կարգավորման Ռուսաստանի պլանը
Սիրիայի ընդդիմադիր ուժերը մերժել են հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ծրագիրը՝ գտնելով, որ Ռուսաստանն այդկերպ ցանկանում է Բաշար Ասադին թողնել նախագահի պաշտոնում և նրան չընդունող ընդդիմությանը հետին պլան մղել, հաղորդում է Reuters-ը:
«Սիրիայի ժողովուրդը երբեք չի ընդունել Ասադի բռնապետությունը և չի ընդունի այն վերաձևակերպված ձևով: Ռուսները փորձում են նույն խաղը խաղալ, ինչպես Ժնևում էր»,-ասել է Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզեր Աքբիքը:
Ընդդիմության մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ Սիրիայի հարցում ցանկացած ծրագիր պետք է համաձայնեցվի սիրիացի ժողովրդի հետ:
Ռուսաստանն առաջարկել էր 18 ամիսների ընթացքում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, իսկ հետո անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ: