Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին ամբողջական վերացում է սպառնում. Independent
Առաջիկա 10 տարիներին Մերձավոր Արևելքի քրիստոնյա ժողովուրդներին ամբողջական վերացում է սպառնում «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման հետապնդման հետևանքով, գրում է բրիտանական Independent թերթը:
Թերթը, հղում անելով «Օգնություն՝ դժբախտության մեջ գտնվող եկեղեցուն» կազմակերպության զեկույցին, նշում է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին 2 տարիներին կրոնական դրդապատճառներով իսլամիստ ծայրահեղականների ակտիվ գործողությունների հետևանքով հատկապես Իրաքում և Սիրիայում կտրուկ նվազել է քրիստոնյաների թիվը:
Հետազոտողները նախազգուշացնում են, որ եթե Իրաքում քրիստոնյաներին չտրվի միջազգային մակարդակով արտակարգ ու անհապաղ օգնություն, ապա այդ երկրում 5 տարի հետո ոչ մի քրիստոնյա չի լինի: Ներկա պահին Իրաքում բնակվում է մոտ 275 հազար քրիստոնյա, մինչդեռ հարևան Սիրիայում վերջին 4 տարիներին նրանց թիվը 1,25 միլիոնից հասել է մինչև 500 հազարի: