211652_close_icon
views-count629 դիտում article-date 15:27 10-11-2015

«Զինանոց-2015» (ոստիկանները հայտնաբերում են, քաղաքացիները՝ հանձնում)

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էրեբունու և Արցախի փողոցների հարևանությամբ, ավտոլվացման կետի հետնամասում, քանդված շինությունում, զենք-զինամթերք է թողնում:Մեկնած օպերատիվ խումբը Արցախի փողոցի թիվ 32 հասցեի հետնամասում գտնվող շինության մոտ հայտնաբերել է կարճեցված փողով և կարճեցված բռնակով 16 մմ տրամաչափի անհայտ տեսակի մեկփողանի, որսորդական, հարթափող հրացան, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 10 փամփուշտ, 7,62 մմ գործարանային համարներով անհայտ տեսակի փամփուշտ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1947 թ. ծնված Կորյուն Ա.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 35 փամփուշտ: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում` «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաշեն կրակող սարք, խոշոր տրամաչափի 1 և 5.45 մմ տրամաչափի 84 փամփուշտ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Ալեքսան Ա.-ն և կամովին հանձնել նռնականետի արկ, 5.45 մմ տրամաչափի` 166, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 24 փամփուշտ և ԴՇԿ-ի 2 փամփուշտ: *** 1983 թ. ծնված Տիգրան Ս.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան: *** 1982 թ. ծնված Դավիթ Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 22 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1963 թ. ծնված Աշոտ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող, երկփողանի հրացան: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1960 թ. ծնված Անահիտ Գ.-ից ահազանգ է ստացվել, որ իրեց ավտոտնակում նկատել է փաթեթ, որի մեջ հնարավոր է զենք լինի և այն պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն, ով այն բերել էր Ղարաբաղից: Մեկնած օպերատիվ խումբը նշված փաթեթում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 48 փամփուշտ: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, 1972 թ. ծնված Սեյրան Հ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի, «Մակարով» տեսակի ատրճանակ` պահունակով։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր