1762 դիտում
13:25 10-11-2015
Տուլայում ավտոբուսի վթարից տուժածներին կտրամադրվի դրամական փոխհատուցում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ըստ նախագծի նախատեսվում է.
Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։
Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։
Նշվեց, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի Կառավարության առաջիկա նիստում։ Գումարը տուժածներին կտրամադրվի Կառավարության որոշման հաստատումից հետո։
Հանձնաժողովի նիստում ներկայացվեց տեղեկություն իրականացված աշխատանքների, և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
16:05 24-11-2016
Տեղի ունեցավ ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը
1977 դիտում
14:24 01-12-2016
Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են
1519 դիտում
16:54 28-04-2024
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
874 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ