Իրանը ամրացնում է Ադրբեջանի հետ սահմանը
Իրանը ավելացրել է Ադրբեջանի հետ սահմանային կետերը, որպեսզի ուժեղացնի ահաբեկիչների ներթափանցման դեմ պաշտպանությունը: Այդ մասին հայտնել է Իրանի ՆԳ նախարարի տեղակալ Հոսեին Զոլֆաքարին:
Վերջինիս խոսքով՝ այդ նպատակով կառոիցվել է ևս 721 սահմանային անցակետ: Տեղադրվել են նաև ցամաքային և օդային հսկողության հավելյալ միջոցներ:
Բացի այդ, Իրանը 36 պետությունների հետ ստորագրել է անվտանգության ոլորտին առնչվող փաստաթղթեր: Իրանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ԻՊ գրոհայինները ուղիղ սպառնալիք չեն Իրանի համար, քանի որ ԻՊ-ի, այսպես կոչված, գաղափարախոսությունը Իրանի բնակչության շրջանում հեղինակություն չի վայելում: