Հյս. Կորեան ամրացնում է Հրվ. Կորեայի հետ սահմանը
Հյուսիսային Կորեան հարևան Հրավային կորեայի հետ սահմանին սկսել է առկա արգելապատի ամրացման աշխատանքներ իրականացնել և հսկայական փոս է փորում։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Սահմանին արված լուսանկարը հրապարակել է ամերիկացի դիվանագետ Մարկ Քնեփփերը։
Նախորդ շաբաթ վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հյուսիսկորեացի զինվորականի հաջողվել է իր երկրից փախչել դեպի ՀարավայինԿորեա։
Նա անցել է հատման գիծը, սակայն մի քանի փամփուշտ դիպչել է նրան։ Դասալիքին գտել և հիվանդանոց են տեղափոխել հարավկորեացի զինվորականները։
Դպքից հտո լարվածությունը երկու երկրների միջև սահմանին ավելացել է. Հարավային Կորեան հայտարարել է ուժեղացված մարտական պատրաստություն։