2762 դիտում
22:58 09-11-2015
Հայ երկրպագուների ՖԱՖ շարժումը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը պատասխանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/09/69906/]հայտարարությանը[/url], որն արվել էր այսօր:
«Մոտ մեկ ամիս առաջ, ներկայացնելով պահանջներ՝ ուղղված ՀՖՖ-ին, մենք առաջարկեցինք ելքի ճանապարհ՝ հավաքականում խաթարված մթնոլորտի և անփառունակ խաղերի շարանը հաղթահարելու համար, ակնկալում էինք պահանջների քննարկում, առարկայական գործողություններ, ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի որոնում: Մրցաշրջանի վերջին խաղից անցել է շուրջ մեկ ամիս: Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկային վերլուծություններ և ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին հնչեցնելն էր:
Հիշեցնում ենք, որ մեր գործողությունների գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուն և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Չցանկանալով անդրադառնալ մեզ ուղված սին մեղադրանքներին և մեր «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում՝ ուղղակի նշենք, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային և սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երևանից Եվրոպայի ցանկած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, և ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաև արտագնա խաղերի ժամանակ: Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղևորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու:
Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից և մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով: Վերջին 2 ուղևորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետևանքով՝ ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով, մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ, ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:
Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի և սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին:
Հետագայում եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ մեր սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը և մուտքը մարզադաշտ, մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու ենք մեր երթը և պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ», նշված է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
4690 դիտում
15:13 24-03-2016
ՖԱՖ-ի ղեկավար անդամը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին
3803 դիտում
15:26 25-03-2016
«Լավագույն լուծումը կլինի Ձեր հրաժարականը». ՖԱՖ-ի ֆան-շարժման նախկին անդամների բաց նամակը Ռուբեն Հայրապետյանին
11449 դիտում
19:20 22-03-2018
Հայաստան-Էստոնիա խաղին ընդառաջ «Red Eagles» ֆան շարժումը կազմակերպում է միասնական երթ երկրպագուների համար
Այս բաժնից
2686 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2464 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3136 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից