Մեքսիկայում աքլորամարտի ժամանակ հրաձգություն է սկսվել. կա 10 զոհ
Մեքսիկայում աքլորամարտի ժամանակ հրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով կա 10 զոհ: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Հայտնի է, որ աքլորամարտի ժամանակ անհայտ անձինք ներխուժել են տարածք և կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Զոհվածների մեջ կա 12-ամյա դեռահաս և մի կին:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: