211652_close_icon

Ադրբեջանական բանակում 19-ամյա զինծառաող է սպանվել

views-count3748 դիտում article-date 16:31 09-11-2015
Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված N զորամասում հրազենային կրակոցի միջոցով ինքնասպանություն է գործել զորամասի 19-ամյա ծառայող Մուհամմեդ Սիրաջլին, սակայն նրա հարազատները պնդում են, որ նրան սպանել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Զինծառայողի քեռին՝ Ֆիքրեթ Իսրայլովը, ասել է, որ Մուհամմեդի մեջքին հրազենային 3 վերք են տեսել, ինչը ենթադրում է, որ նա չէր կարող սեփական մեջքին կրակել, առավել ևս՝ 3 անգամ: Նրա խոսքով՝ Մուհամմեդը տեսողական խնդիր է ունեցել և զինկոմիսարիատը չի ցանկացել նրան բանակ զորակոչել, սակայն նա պնդել է:

Նմանատիպ նյութեր