Լիբիայում զինված անձինք առևանգել են Հորդանանի դեսպանին
Տրիպոլիում այսօր առավոտյան զինված անհայտ անձանց կողմից առևանգվել է Լիբիայում Հորդանանի դեսպան Ֆավազ ալ Իթան։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Գրոհայինները 2 մեքենաներով շրջափակել են դեսպանի մեքենայի ճանապարհը, ապա զենքի սպառնալիքով տարել նրան անհայտ ուղղությամբ։
Հարձակման ընթացքում վարորդը հրազենային վնասվածք է ստացել, ով ներկայումս գտնվում է հիվանդանոցում։
Ըստ Հորդանանի ԶԼՄ֊ների տվյալների, առևանգողներն արդեն դեսպանի կնոջն զանգահարել են, ովքեր հաստատել են, որ դեսպանի հետ ամեն ինչ կարգին է։ Սակայն առևանգման դրդապատճառները դեռևս հայտնի չեն։