211652_close_icon

Լիբիայում Թուրքիայի քաղաքացիների են առևանգել

views-count1106 դիտում article-date 10:12 14-11-2014
Լիբիայի Միսուրատա քաղաքում անհայտ զինված անձինք առևանգել են Թուրքիայի 9 քաղաքացիների: Այս մասին հաղորդել է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ թուրքերին առևանգել են հոկտեմբերի 31-ին, երբ նրանք ուղևորվելիս են եղել դեպի Միսուրատում գտնվող թուրքական հյուպատոսություն, իսկ հյուպատոսությունում նրանց առևանգման մասին իմացել են օրեր անց և օգնելու խնդրանքով դիմել Լիբիայի արտգործնախարարությանը: Լիբիայում իրավիճակը կտրուկ վատացել է այն բանից հետո, 2011 թվականին սպանվեց այդ երկրի առաջնորդ Մուամմար Քադդաֆին: Քաղաքական լարված ֆոնին անդադար դիմակայության մեջ են գտնվում լիբերալներն ու իսլամական ուժերը: Առաջինին աջակցում է երկրի բանակը, իսկ երկրորդին՝ նախկին ապստամբները:

Նմանատիպ նյութեր