Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ից կնվազի
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-11-ին շրջանների մեծ մասում, 12-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 09-11-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 9-11-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև: Նոյեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: