211652_close_icon
views-count2704 դիտում article-date 20:46 08-11-2015

«Իսլամական պետության» հաքերները Twitter-ի 54 հազար հաշիվ են կոտրել

«Իսլամական պետության» հաքերները` «Կիբեր Խալիֆաթ» խմբից, կոտրել են Twitter-ի 54 հազար հաշիվ և դրանցում տեղադրել Հետաքննության Դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության հեռախոսահամարները, գրում է The Daily Mail-ը: Ըստ աղբյուրի, այդպիսով հաքերները վրեժխնդիր են լինում Մեծ Բրիտանիայի քաղաքացի և իրենց առաջնորդ Ջունաիդ Հուսսեյնի սպանության համար: Նշվում է, որ հաքերների թիրախում հայտնված հաշիվների մեծ մասը գրանցված են Սաուդյան Արաբիայում, բայց կան նաև բրիտանական հաշիվներ: Ջունաիդ Հուսսեյնը 21 տարեկան էր, Բիրմինգեմից և ըստ նախնական տվյալների, սպանվել է Սիրիայում անօդաչու սարքի կողմից հարձակման հետևանքով:

Նմանատիպ նյութեր