Հաքերները կոտրել են Մեդվեդեւի Twitter-ը. լուսանկար
Հաքերները կոտրել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգը՝ տեղադրելով այնպսիս հայտարարություններ, ինչպիսիք են. «Կդառնամ ազատ լուսանկարիչ: Վաղուց եմ երազել այդ մասին» կամ «Մենք ամենայն հավանականությամբ կմտածենք էլեկտրականության արգելման մասին: Այդպես ավելի ապահով է»:
Փորձագետները կարծում են, որ ՌԴ վարչապետի հաշվեկշիռը կոտրելը նույնքան հեշտ է, որքան սովորական օգտատերերինը, գրում է Газета.Ru-ն:
Նշենք, որ այս պահին Մեդվեդևի միկրոբլոգը վերականգնվել է, և հաքերների կողմից տեղադրված հաղորդագրություններն էլ ջնջվել են: