Հաքերները «Իսլամական պետության» անունից կոտրել են Չիլիի պաշտպանության նախարարության կայքը
Չիլիի պաշտպճանության նախարարության կայքը երեկ երեկոյան ենթարկվել է հաքերների հարձակմանը, ովքեր գործել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունից:
Կայքի վրա տեղադրվել է մարդու սև գլխարկով մարդու ուրվագծի պատկեր, իսկ հետևում՝ «Մատրիցա»-ի ֆոնը: Հաքերներից մեկը, իրեն անվանելով «Սադամ Հուսեյն», տեղադրել է հաղորդագրություն՝ «Մենք ԻՊ-ից ենք, մի մոռացեք ինձ» և իսպաներենով «Ալլահը միակ աստվածն է»: