1,4 միլիոն դոլարով գնել է Ferrari և րոպեներ անց վթարի ենթարկվել (տեսանյութ)
Բուդապեշտի մի բնակիչ 1.4 մլն դոլարով գնել է նոր մեքենա՝ կարմիր Ferrari և դրանով գնացել տուն: Սակայն ճանապարհին փորձել է վազանց անել մյուս մեքենաներին ու կորցնելով կառավարումը, բախվել է տարածքում կայանած մեքենաներին:
Ականատեսների խոսքով, ferrari-ի վարորդը բավական անտարբեր է եղել կատարվածին ու վթարի համար բողոքել անիվներից: