211652_close_icon
views-count1011 դիտում article-date 20:19 07-11-2015

Հանդիպում Լիտվայի Ազգային պաշտպանության նախարարի հետ

Նոյեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին երկկողմ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձան միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների։ Նախարար Օլեկասի խնդրանքով դեսպան Այվազյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր