3531 դիտում
23:08 04-10-2017
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Նախարարի տեղակալը բարձր գնահատեց Լիտվայի հետ հարաբերությունների տնտեսական բաղադրիչի զարգացման դինամիկան՝ կարևորելով երկկողմ ներդրումները, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Իր հերթին Լիտվայի էկոնոմիկայի նախարարը ընդգծեց Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը` նշելով, որ տնտեսության տարբեր ոլորտներում Հայաստանը և Լիտվան ունեն համագործակցության իրականացման մեծ ներուժ, այդ թվում՝ ԵՄ և ԵԱՏՄ շրջանակներում:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց նաև ս.թ. հոկտեմբերի 4-ին Երևանում անցկացվող Հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
8291 դիտում
18:07 28-08-2017
Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել Աբխազիայի արտաքին գործերի նախարարի հետ
1802 դիտում
22:25 23-09-2022
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
5981 դիտում
22:22 14-03-2017
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Էկոնոմիկայի նախարարի հետ
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը