Ռուսաստանը խնդրել է ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյին օգնել հետաքննել Եգիպտոսի ավիավթարը
Ռուսաստանի իշխանությունները դիմել են ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյին՝ խնդրելով օգնել պարզել Սինայի թերակղզում ռուսական A321 ուղևորատար օդանավի աղետի հանգամանքները: Այդ մասին հայտնել է CBS-ը:
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի օգնությունը պետք է եղել պայթուցիկ սարքերի փորձաքննության համար:
Նախօրեին օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին տեղեկատվություն սկսեց շրջանառվել: Ամերիկյան աղբյուրները հայտնել էին, որ օդանավում ամենայն հավանականությամբ ռումբ է եղել: