211652_close_icon
views-count1260 դիտում article-date 16:08 03-11-2015

Ռուսաստանը կոչ է անում չկապել Եգիպտոսի ավիավթարը Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ

Կրեմլը կոչ է անում չկապել Եգիպտոսում ռուսական A321 օդանավի կործանումը Սիրիայում ռուսական ավիացիայի գործողությունների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպմանը, հաղորդում է Tass-ը: «Այս պահին տեղին չեն ինչ-որ ենթադրական կարծիքները: Եվ հետո, դրանք տարբեր հարցեր են»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ավիաաղետի նման վարկածը ազդի Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վրա: Նա նշել է, որ այդ թեմայով բազմաթիվ շահարկումներ են արվում և ոչինչ ճշտված չէ առայժմ: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել են օդանավի բոլոր 217 ուղևորները և անձնակազմի 7 անդամները:

Նմանատիպ նյութեր