211652_close_icon

Իրաքում խոլերայի համաճարակ է սկսվել

views-count1550 դիտում article-date 10:27 07-11-2015
Ավելի քան 2000 մարդ է վարակվել Իրաքում, հաղորդում է Tass գործակալությունը: Մասնավորապես, համաճարակը բռնկվել է մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում ու Բաբիլի նահանգում (Բաբելոն): Իրաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկի խոսքով՝ այս պահին Իրաքի իշխանությունները շտապ միջոցառումներ են ձեռնարկում քաղաքացիներին հիվանդությունից պաշտպանելու, իսկ վարակվածներին կարանտինի տակ վերցնելու ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ վարակվածների 20 տոկոսը երեխաներ են: Երկրի առողջապահության նախարարությունը մտավախություն է հայտնել, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով խոլերան շատ արագ կտարածվի:

Նմանատիպ նյութեր