Ռուսաստանում գրիպի համաճարակ է սկսվել
Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակ է սկսվել, հաղորդում է Interfax գործակալությունը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կսրվի 2-3 շաբաթից։
«Գրիպի համաճարակային փուլ ենք մտել։ Իսկ 2-3 շաբաթից հիվանդացության այլ, ավելի բարդ պատկեր է երևալու»,-Եկատերինբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է Պոպովան։
Ըստ նրա՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում գերակայում է H3N2 վիրուսը։