211652_close_icon

Եվրախորհրդարանի նախագահը Թեհրան կայցելի

views-count1829 դիտում article-date 16:18 06-11-2015
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 7-ին կայցելի Իրան: Այցի շրջանակներում նա Իրանի ղեկավարության, մասնավորապես, Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ քննարկելու է Իրանի և Եվրամիության միջև երկխոսության ակտիվացմանն ուղղված հարցեր, հաղորդում է Ria Novosti-ն: Սա Շուլցի առաջին այցն է լինելու Իսլամական Հանրապետություն: Թեհրանում նա հանդիպելու է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի, արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մարտին Շուլցի այցը Իրան ավելի վաղ էր ծրագրված, սակայն հետաձգվել էր աշխատանքային գերհագեցած գրաֆիկի պատճառով:

Նմանատիպ նյութեր