1266 դիտում
19:00 05-11-2015
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
[b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք ս.թ. հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը հատելու պահին:
[b]Պատասխան[/b]. Այդ միջադեպը տեղի ունեցավ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ եռանախագահների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերից օրեր անց: Բաքուն ամեն անգամ սրում է իրավիճակը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի ժամանակ:
Ադրբեջանական սադրանքներն ուղղված են խոչընդոտելու բանակցային գործընթացը, կասկածի տակ դնելու միջնորդական ջանքերի նպատակահարմարությունը: Հատկանշական է, որ տարածաշրջանային այցի արդյունքներով իրենց կատարած հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահները այդ միջադեպը նույնպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ են որակել: Պատահական չէ նաև, որ սադրանքի հաջորդ օրն իսկ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել նոր սպառնալիքներով և միջնորդներին ուղղված քննադատությամբ:
Հիշեցնեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը բաց նամակ են հղել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկին, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ արհեստական հավասարություն դնելը, երբ հրադադարի յուրաքանչյուր նոր խախտումից հետո հակամարտության բոլոր կողմերին ուղղվում են ուժի կիրառումից զերծ մնալու մասին ընդհանրական հայտարարություններ, չի կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, այլ հակառակը` մինչ այսօր վտանգավոր կերպով նպաստել է իրավիճակի սրմանը:
Լիահույս ենք, որ ամերիկացի համանախագահը ոչ միայն կհետևի ԱՄՆ կոնգրեսականների արդարացի հորդորներին, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին գործնական քայլեր կձեռնարկեն կյանքի կոչելու հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ հենց իրենց` եռանախագահների նախաձեռնությունը, ինչն անիմաստ կդարձնի անհասցե կոչերը:
Բաքուն մշտապես մերժում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու եռանախագահների առաջարկը, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ակնհայտորեն ընկնում է Ադրբեջանի վրա։
Նմանատիպ նյութեր
1053 դիտում
16:15 18-06-2015
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին
4017 դիտում
23:20 02-02-2018
Էդվարդ Նալբանդյանի պատասխանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին
4546 դիտում
23:31 23-05-2016
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին
Այս բաժնից
1996 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
739 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
895 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը